Արտակարգ իրավիճակ Հաղթանակ զբոսայգում. կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջ-փրկարարներ. կրակն ու ծուխը տեսանելի են անգամ մի քանի կիլոմետր հեռավորությունից. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արտակարգ իրավիճակ Հաղթանակ զբոսայգում. կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջ-փրկարարներ. կրակն ու ծուխը տեսանելի են անգամ մի քանի կիլոմետր հեռավորությունից. shamshyan.com

Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները մի քանի մարտական հաշվարկով, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ մեծ դժվավորությամբ փորձում են կանխել Հաղթանակ զբոսայգու՝ «Մայր Հայաստան»-ի հարևանությամբ գտնվող տարածքում առաջացած խոշոր հրդեհի տարածումը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջներին օգնում են նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման բաժնի ծառայողները։

Քանի որ տարածքն ամբողջովին չոր է, կրակը վայրկյանների ընթացքում տարածվում է, ու հրշեջները մեժ դժվարությամբ են աշխատում, քանի որ տեղանքն էլ իրենից լուրջ վտանգ է ներկայացնում։ Այնուամենայնիվ, հրշեջները շատ դեպքերում վտանգելով իրենց կյանքը՝ կարողանում են կրակի տարածման դեմն առնել։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այս պահին ճշտվում է, սակայն հիմնական վարկածներից մեկն այն է, որ հնարավոր է՝ այրվող ծխախոտի հետևանք լինի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com