Քիմ Քարդաշյանը հետ է վերցրել հայցն ընդդեմ հայտնիների մասին կայքի, որը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ ռեալիթի շոուի աստղը բեմականացրել է Փարիզում իր դեմ տեղի ունեցած հարձակումը, հաղորդում է CNN-ը։
MediaTakeOut պարբերականը խոստովանել է, որ իր հայտարարությունը սուտ է եղել, իսկ համապատասխան նյութերը հեռացվել են կայքից։ Բացի այդ տաբլոիդը հրապարակել է հերքման տեքստ, որում նշել են, որ Քարդաշյանին իրոք կողոպտել են։