«Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, սեփականատեր եւ հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովը կժամանի Երևան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի համար։
«Էխա» Youtube ալիքի «Իրադարձությունների էությունը» («Суть событий») ծրագրի ուղիղ միացման ժամանակ Վենեդիկտովը հայտարարել է (26.44), որ երեքշաբթի՝ հուլիսի 24-ին կժամանի Հայաստան, որ հարցազրույց վերցնի ՀՀ վարչապետից, ինչպես նաև մի քիչ շրջի երկրում։ Վենեդիկտովը նաև նշել է, որ արդեն 15 տարի չի եղել Հայաստանում և մտադիր է այցելել Սևան, Դիլիջան, Էջմիածին։