
Интересно знать-ը պատմում է էթիկետի 5 կանոնների մասին, որոնք պետք է պահպանի յուրաքանչյուր իրեն հարգող կին:
- Ճիշտ հյուր գնալ
Երբեք հյուր չգնաք առանց հրավերի: Ընդմիշտ հիշեք. դա քաղաքավարի չէ:
- Զուսպ եղեք
Եթե Դուք զբոսնում եք Ձեր ընտրյալի հետ և հանդիպում եք նրա ծնողներին, սպասեք, մինչև նա Ձեզ կծանոթացնի:
- Կոշիկը կարևոր է
Միշտ հետևեք Ձեր կոշիկների վիճակին: Խորհուրդ. միշտ միանգամյա օգտագործման անձեռոցիկներ ունեցեք՝ հատուկ դեպքերի համար:
- Փուսափեք կոնֆլիկտներից
Եթե ինչ-որ մեկը Ձեզ վիրավորել է, մի իջեք նրա մակարդակին: Եթե Դուք չհարգեք Ձեզ, շրջապատն էլ չի հարգի:
- Յուրաքանչյուր իրավիճակում գտեք այլընտրանքային ելքեր
Օրինակ, եթե ռեստորանում շոգ է, մի թափահարեք անձեռոցիկը: Ավելի լավ է՝ մատուցողին խնդրեք միացնել օդորակիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը