Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ի թիվս տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերի, քննարկել են Սիրիային մարդասիրական օժանդակություն տրամադրելու խնդիրը:
Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությանը, Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել սիրիական հիմնախնդրի կարգավորման հումանիտար ուղղություններին, այդ թվում՝ Արևելյան Գուտի բնակչությանը ռուս-ֆրանսիական համատեղ օժանդակություն տրամադրելու նախաձեռնության իրականացմանը:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռը` An-124 «Ruslan»- ը, շաբաթ օրը ֆրանսիական « Châteauroux» օդանավակայանից 44 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխել Սիրիայում գտնվող Խմեյմիմի օդանավակայան:
Բեռը Սիրիա է ուղարկվել Սիրիայի բնակչությանը համատեղ մարդասիրական օգնություն տրամադրելու նախագծի շրջանակում, որը մայիսի 24-ին Սանկտ Պետերբուրգում ընդունվել է Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների կողմից: