Football365.com-ը կանգնել է 5 ֆուտբոլիստներից բաղկացած ցանկ, որտեղ ներառել է բոլոր այն ֆուտբոլիստներին, ովքեր ընտրել են իրենց համար սխալ ակումբ: Այս ցանկը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Պարբերականը Մխիթարյանի մասին խոսելիս նշում է, որ Հենրիխը լավ կանի, որ տեղ փնտրի Անդրե Շյուրլեի ու Խուան Կուադրադոյի միջև: Այս եռյակի առջևում կլինի Կևին Դե Բրյույնեն: Որքան էլ փորձի թաքնվել դռան հետևում, միևնույն է, Խուան Մատան չի կարող խուսափել այս ֆուտբոլիստների կողքին տեղ ունենալուց: Իսկ այս ֆուտբոլիստներին իր պատմություններով կձանձրացնի Մեմֆիս Դեպայը, ով 247-րդ անգամ կպատմի այն մասին, թե ինչպես Ժոզե Մոուրինիոն չի վստահում իրեն:
Մխիթարյանին պարբերականը համեմատել է Անդրե Շյուրլեի հետ, ով դեռ 2015թ. ասել էր, որ ինքն ամեն ինչ անում է, լավ է մարզվում, իսկ մարզիչը, առանց բացատրությունների՝ չի ընդգրկում իրեն մեկնարկային կազմում և չի վստահում իրեն: Մխիթարյանի դեպքում կարծես թե պատմությունը կրկնվում է:
Մխիթարյանի դրությունն ակումբում տարօրինակ է:
Մոուրինիոն 26.3 մլն ֆունտ ստեռլինգով գնեց Բունդեսլիգայի նախորդ տարվա լավագույն խաղացողին, սակայն չի օգտագործում նրան:
«Մխիթարյանը շոկի մեջ է ու երջանիկ չէ «Օլդ Թրաֆորդում»» խորագրերը միայն ուշադրություն գրավելու համար չեն: Ամբողջովին ապաքինված ֆուտբոլիստը չի խաղում, և սա տարօրինակ է: Հավանական է, որ Հենրիխը Մուհամեդ Սալահի մոտ արտասվում է՝ անիծելով Մոուրինիոյի անունը, այն դեպքում, երբ չի կարողանում մարզվել Կարիգտոնում»,- գրում է պարբերականը:
Բացի Մխիթարյանից, սխալ ակումբ ընտրած ֆուտբոլիստների թվին են պատկանում նաև Դանիել Սթարիջը, Սերխիո Ագուերոն, Սեսկ Ֆաբրեգասը, Ահարոն Լենոնը:
Սիրարփի Աղաբաբյան