Կոնսերվատորիայի մագիստրոսներն ավարտական դիպլոմներն ստացան Հաղարծնի վանական համալիրում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կոնսերվատորիայի մագիստրոսներն ավարտական դիպլոմներն ստացան Հաղարծնի վանական համալիրում

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի շրջանավարտները, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի (ով նույնպես դասավանդել է ուսանողներին) հրավերով, ավարատական դիպլոմներն ստացան Հաղարծնում:

Ինքնատիպ ավարտական հանդիպումը մեկնարկեց Սրբազանի ողջույնով և աղոթքով: Սրբազան Հոր օրհնությամբ և ԵԿՊԿ ռեկտոր Շահեն Շահինյանի խաչքավորությամբ, ուսանողները դիպլոմների հետ միասին ստացան նաև օրհնած խաչեր:

Արարողությանը ներկա էին ԵԿՊԿ ռեկտորը, դասախոսներ, ծնողներ, ուսանողներ և այլ ուխտավորներ:

Շրջանավարտների կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն անցավ բացառիկ կերպով՝ բացառիկ Տավուշ-ՏաՀույս աշխարհում։

Տավուշի Թեմ