Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանը եզրափակիչում ուժերը չափեց սերբ Դավոր Ստեֆանեկի հետ:
Խայտառակ մրցավարության պայմաններում Միհրանը մինչև գոտեմարտի ավարտը հաղթում էր 1:0 հաշվով, արծաթե մեդալ ստացավ: Գոտեմարտի վերջում մրցավարներն իբր պասիվություն նկատեցին մեր ըմբիշի գործողություններում ու միավոր տվեցին Ստեֆանեկին: Գոտեմարտն ավարտվեց 1:1 հաշվով: Քանի որ վերջինը միավոր էր բաժին հասել սերբ ըմբիշին, նա ճանաչվեց չեմպիոն: