ԱՄՆ-ն ստիպված է լինելու օրինականացնել բազմակնությունը
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ն ստիպված է լինելու օրինականացնել բազմակնությունը

«Թաֆթս»-ի համալսարանի «Ֆլետչեր»-ի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2015 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանը «Obergefell v. Hodges» դատական գործում վճռեց, որ նույնասեռ ամուսնությունը մարդու անքակտելի իրավունքն է և նման ամուսնության գրանցման մերժումը նահանգային և ֆեդերալ որևէ մարմնի կողմից ԱՄՆ Սահմանադրության խախտում է:

14875335_10207984597636992_1245558738_n

ԱՄՆ-ն սովորութային իրավունք կիրառող պետություն է և դատարանը վճիռը կայացնելիս անպայման հաշվի է առնում իր կողմից կայացված վճռի ազդեցությունը իրավական համակարգի և դրա զարգացման վրա, ինչպես նաև այդ վճռի հնարավոր քաղաքական, սոցիալական, բարոյական և տնտեսական հետևանքները: Նույն սկզբունքներով էլ ԱՄՆ Գերագույն դատարանը առաջնորդվել է այս գործը քննելիս:

Վստահ եմ, որ վաղը որևէ արաբ մահմեդական, մորմոն, այլ կրոն դավանող, կամ այլ սովորույթ կիրառող ԱՄՆ քաղաքացի դատական հայց է ներկայացնելու ընդդեմ ամուսնություն գրանցող մարմնի՝ պահանջելով գրանցել իրեն և իր երեք կանանց, որպես օրինական ամուսին և կանայք: Եվ հենց նույն իրավական հիմքերով, ինչպես նաև կրոնի ազատության իրավունքը հաշվի առնելով ԱՄՆ Գերագույն դատարանը պարտավոր է լինելու օրինականացնել բազմակնությունն ԱՄՆ-ում, երբ գործը հասնի իր վարույթ:

ԱՄՆ-ում 3,5մլն մահմեդական և 7մլն մորմոն է ապորում»: