Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«300 000-ի և քաղտնտեսագետ Աճեմօղլուի մասին: Չգիտեմ, թե որքան է նա գնահատում իր խորհրդատվությունների մեկ ժամը, բայց կզարմանամ, եթե նա իր կորպորատիվ հաճախորդներից ու պետություններից օրական 5000-ից պակաս ուզի: Պայմանականորեն և մոտավորապես դա 3 ամիս է կամ 60 աշխատանքային օրվա գործի համար է, եթե ԶԼՄ-ներում ճիշտ թիվ է նշված: Բայց խնդիրը գումարի չափի ու աշխատավարձի մեջ չէ: Ինչ խնդիրներ է նա լուծելու, և արդյոք նրա խորհրդատվություններն այդքան արժեն: Ահա թե ինչ ինֆորմացիա ինձ չի բավականացնում: Իսկ «մեզ մոտ ինքը`Աճեմօղլուն է գալիս…» կարգի հոգոցներից, կներեք, բայց գավառականության հոտ է գալիս: Ինչի համար է գալիս: Հուսամ, ոչ նրա համար, որ վերապատմի իր գրքի բովանդակությունը»: