
Նավերի խումբը, որի կազմի մեջ են մտնում ՆԱՏՕ-ի չորս երկրների ռազմածովային ուժերի երեք ֆրեգատներ, ժամանել Է Օդեսայի նավահանգիստ: Հուլիսի 23-ին այս մասին հաղորդել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունում:
«Այցով Օդեսայի նավահանգիստ ժամանեցին ՆԱՏՕ-ի SNMG-2 Մշտական ռազմածովային խմբի և ՆԱՏՕ-ի SNMCMG-2 Մշտական ռազմածովային հակաականային խմբի նավերը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ըստ Ուկրաինայի ռազմածովային ուժերի տեղեկատվության՝ նավահանգստում են գտնվում Նիդեռլանդների, Թուրքիայի և Ռումինիայի ֆրեգատները: Բացի դրանից, խմբի կազմի մեջ են մտնում մեկական ականոս նավեր Թուրքիայից և Ռումինիայից, ինչպես նաև մեկ ապահովման գերմանական նավ: Այցի ստույգ ծրագիրը և դրա ժամկետներն Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունում չեն ճշտել: Անցյալ շաբաթվա վերջին Սև ծովի արևմտյան մասում ավարտվեցին Sea Breeze 2018 բազմազգ զորավարժությունները: Դրանց մասնակցեցին 19 երկրների զինծառայողներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: