«Սիրում եմ ակտիվ ու պասիվ հանգստի միքսը։ Ինձ համար հանգստի լիարժեք տարբերակը ծովափ մեկնելն է, երբ կարողանում ես և՛ նոր երկիր տեսնել` նոր տպավորություններ, նոր գույներ բացահայտել, մտահորիզոնդ ընդլայնել, և՛ ծովափնյա հանգիստ ունենալ։ Որքան էլ հետաքրքիր է նոր երկիր բացահայտելը, դրանից հետո միշտ պասիվ հանգստի կարիք եմ ունենում։ Կատարյալ տարբերակ է, երբ կարողանում ես տեսարժան վայրերին զուգահեռ ծովային հանգիստ ունենալ։ Ես սիրում եմ ծով, արևայրուք, կարդալ, անջատվել ու լսել ծովի ձայնը»,– ասել է Լուիզան։
Կիպրոսի ընտրությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ Լուիզան շատ էր ուզում դստերը ցույց տալ Երուսաղեմը, Հիսուսի ծննդավայրը` Բեթղեհեմը. «Այն իր մեջ մեծ խորհուրդ ունի, որն ուզում եմ աղջիկս տեսնի։ Կիպրոսից նավով շրջագայելու և այնտեղ հասնելու հնարավորություն կա, ինչի համար էլ կանգ առանք այս տարբերակի վրա»։
Ամբողջությամբ՝ life.tert.am