Խելքի գալու եղանակներ
Advertisement 1000 x 90

Խելքի գալու եղանակներ

Պատահում է, որ այդ պահին հարկավոր բառերը գլխիդ մեջ չեն լինում, մտքերը սլանում են լույսի արագությամբ, և թվում է, թե ուղեղդ ուր որ է՝ կպայթի: Այդ իրավիճակում օգնության կգան արտ-թերապևտ Վիկտորյա Նազարևիչի խորհուրդները: Ձեզ հարկավոր կլինի միայն թուղթ ու մատիտ վերցնել ու սկսել նկարել. Կարևոր չէ, թե ինչպես: Իսկ որոշ ժամանակ անց դուք զարմանալի ներդաշնակություն ու հանգստություն ձեռք կբերեք: Այդ պատճառով էլ ցանկացած անհասկանալի իրավիճակում պետք է նկարել…Այնպես որ՝

  • Եթե հոգնել ես, նկարիր ծաղիկներ:
  • Եթե զայրացել ես, նկարիր գծեր:
  • Եթե ձանձրանում ես, նկարչական թուղթը լցրու տարբեր գույներով:
  • Եթե տխուր ես, ծիածան նկարիր:
  • Եթե սարսափելի է, մաքրամե հյուսիր կամ կտորներից տարբեր ապլիկացիաներ արա:
  • Եթե բարկացած ու զարմացած ես, թուղթը պատառոտիր՝ մանր կտորների վերածելով:
  • Եթե անհանգստանում ես, օրիգամի պատրաստիր:
  • Եթե լարված ես, նախշեր նկարիր:
  • Եթե հիշելու կարևոր բան կա, լաբիրինթոսներ նկարիր:
  • Եթե հիասթափված ես, որևէ նկար պատճենիր:
  • Եթե հուսահատված ես, ճանապարհներ նկարիր:
  • Եթե պետք է արագ վերականգնել ուժերը, բնանկարներ նկարիր:
  • Եթե ուզում ես հասկանալ զգացմունքներդ, ինքնանկար արա:
  • Եթե կարևոր է հիշել վիճակը, նկարիր գունային կետեր:
  • Եթե պետք է համակարգել մտքերը, նկարիր քառակուսիներ:
  • Եթե ուզում ես հասկանալ, թե ինչ ես ուզում, կոլաժներ նկարիր:
  • Եթե կարևոր է մտքերի վրա կենտրոնանալը, կետերով նկարիր:
  • Եթե ուզում ես իրավիճակից դուրս գալու օպտիմալ ելք գտնել, նկարիր ալիքներ ու շրջանակներ:
  • Եթե զգում ես, որ արգելակել ես, ու պետք է առաջ շարժվել, նկարիր պարույրներ:
  • Եթե ուզում ես կենտրոնանալ նպատակի վրա, նկարիր ցանցեր ու թիրախներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը