Եթե կորել կամ գողացվել է գումար, իմաստուն հրեաներն ասում են. ‹‹Շնորհակալ եմ, տեր Աստված, որ վերցրիր փողի տեսքով››:
Որոշ տեսակետների համաձայն՝ հրեա ժողովուրդն ամենախելացին է, քանի որ նրա ճանաչողության ակունքները հենց Աստծուց են գալիս: Հրեաների իմաստնության մասին դարերով լեգենդներ են հյուսվում, և դա բոլորովին էլ հենց այնպես, անհիմն չէ: Նրանց խորաթափանցությունն ու սրամտությունը, հիրավի, ուսանելի են: Յուրաքանչյուր ազգ ունի աշխարհի իր տեսլականը, և ամենից լավ դա արտահայտվում է առածների և ասացվածքների մեջ: Իսկ ծանոթանալով տարբեր մշակույթների, նրանց մենթալիտետի և հումորի զգացման հետ՝ ավելի լավ ես սկսում հասկանալ և քո ազգինը: Հրեա ժողովրդի ողջ հմայքն ամփոփված է նրա սրամիտ ասացվածքների և առածների մեջ:
Եթե որևէ խնդիր կարելի է լուծել փողով, ուրեմն դա խնդիր չէ, այլ ծախս:
Ադամն առաջին երջանիկ տղամարդն էր, քանի որ զոքանչ չուներ:
Աստված մարդուն 2 ականջ և մեկ բերան է տվել, որ նա շատ լսի ու քիչ խոսի:
Թող Աստված քեզ հեռու պահի վատ կանանցից. լավերից ինքդ փրկվիր:
Երբ մտնում է գինին, դուրս է գալիս գաղտնիքը:
Աստված չի կարող միաժամանակ լինել ամենուր. այդ պատճառով էլ նա ստեղծեց մայրերին:
Մի եղիր քաղցր, այլապես քեզ կուտեն: Մի եղիր դառը, թե չէ քեզ կթքեն:
Բոլորը բողոքում են փողի բացակայությունից, բայց խելքի բացակայությունից ոչ ոք չի բողոքում:
Վախեցիր առջևից գնացող այծից, հետևից եկող ձիուց և հիմարից՝ բոլոր կողմերից:
Գիտելիքը շատ տեղ չի զբաղեցնում:
Հյուրն էլ, ձուկն էլ երեք օր հետո սկսում են հոտել:
Եթե չես ուզում, որ վզիդ նստեն, շատ մի կռացիր:
Երկու չարիքից փոքրագույնն ընտրելիս հոռետեսը կընտրի երկուսն էլ:
Խուլը լսել է, թե ինչպես է համրը պատմել, որ կույրը տեսել է, թե ոնց է կաղն արագ-արագ վազել:
Աստված պաշտպանում է աղքատներին, համենայն դեպս՝ թանկարժեք մեղքերից:
Եթե բարեգործությունը ոչինչ չարժենար, բոլորը ֆիլանտրոպներ կլինեին:
Երբ տանը մնացած կույսն ամուսնանում է, նա միանգամից վերածվում է երիտասարդ կնոջ:
Ծնողները երեխաներին սովորեցնում են խոսել, իսկ երեխաները ծնողներին՝ լռել:
Հեռվից բոլոր մարդիկ լավն են:
Փող ունենալն այնքան լավ չէ, որքան վատ է չունենալը:
Միգուցե ձվերը հավերից անհամեմատ խելացի են, սակայն նրանք շուտ են փչանում:
Դեռևս չի ստեղծվել այն նժույգը, որի վրա նստած՝ հնարավոր լինել հասնել երիտասարդության հետևից:
Տղամարդիկ ավելի շատ բան կանեին, եթե կանայք քիչ խոսեին:
Ճերմակ մազերը ծերության, այլ ոչ թե իմաստնության նշան են:
Լավ լռելն ավելի դժվար է, քան լավ խոսելը:
Վատ կինն անձրևից վատ է: Անձրևը դեպի տուն է քշում, իսկ վատ կինը տնից դուրս է հանում:
Աշխարհը կվերանա ոչ թե՝ որովհետև մարդիկ շատ են, այլ՝ որովհետև տմարդիներն են շատ:
Աստված իմ, օգնիր ինձ ոտքի կանգնել. ընկնել ես ինքս էլ կարող եմ:
Եթե կյանքը դեպի լավը չի փոխվում, սպասիր, այն կփոխվի դեպի վատը:
Որքան էլ որ սերը քաղցր լինի, նրանից կոմպոտ չես եփի:
Երբ անելու բան չկա, սկսում են մեծ գործեր անել:
Ով երեխա չունի, լավ է դաստիարակում նրանց:
Ավելի լավ է ծիծաղից մեռնել, քան վախից:
Փորձը մի բառ է, որով մարդիկ անվանում են իրենց սխալները:
Ծերանալով՝ մարդը վատ է տեսնում, բայց ոչ շատ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը