Աղեղնավոր: Համարձակ են, անկախ, ցանկանում են դուրս գալ սահմանափակումների շրջանակից, ռիսկի դիմել, հասնել իդեալին:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամբիցիոզ են, ցանկանում են կազմակերպել կյանքն այնպես, որ ամեն բան ենթարկվի իրենց ծրագրերին: Դրանց իրականացումը կօգնի արժանանալ մարդկանց հարգանքին: Աղեղնավորներն անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչը կարող է բարձրացնել նրանց կարգավիճակը, դրականորեն ազդել համբավի վրա: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին դուր չեն գալիս անկարգությունն ու անարխիան: Թեև Աղեղնավորները երբեմն ցանկանում են լինել միայնակ, անկախ լինել, նրանց դուր է գալիս լինել մարդկանց շրջապատում, արժանանալ նրանց համակրանքին:
Առյուծ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց թույլ չեն տալիս լողալ ալիքի ուղղությամբ: Նրանք դիմացկուն են, կամային, հեղինակավոր, տանել չեն կարողանում անհաջողությունները: Լի են էներգիայով, չեն սիրում անգործության մատնվել, նույնիսկ, երբ հանգստանում են:
Հպարտությունը, երբեմն նաև սնափառությունը Առյուծներին դրդում են հաջողության հասնել ցանկացած գնով: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ավարտին են հասցնում բոլոր գործերը, տանել չեն կարողանում խորամանկությունն ու դավաճանությունը: Շփման ընթացքում հետևում են վարքագծի որոշակի կանոնների:
Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բնավորությունը հիացնում է, շոկի ենթարկում: Նրանք ոչինչ կիսով չափ չեն անում, նրանց դուր չի գալիս վճռականության բացակայությունը: Կարիճները պատրաստ են գնալ մինչև վերջ, կամ ընդհանրապես ոչինչ չեն անում:
Կարիճների որոշումների մեծ մասը թելադրում է ինտուիցիան: Առաջին տպավորությունը մեծամասամբ ճիշտ է: Մարդկանց այդպես գնահատելու կարողությունը Կարիճներին չափազանց ինքնավստահ է դարձնում նաև սեփական դատողություններում, սակայն վերջիններս թե տակտիկական, թե հոգեբանական սխալներ են թույլ տալիս:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը