Աղվան Հովսեփյանի նկարների 8 միլիոնանոց հավաքածուն և որդու հսկայական փոխառությունները. armtimes.com
Advertisement 1000 x 90

Աղվան Հովսեփյանի նկարների 8 միլիոնանոց հավաքածուն և որդու հսկայական փոխառությունները. armtimes.com

ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց հետո բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Այսպիսով, ըստ հուլիսի 9-ին ներկայացրած հայտարարագրի, Հովսեփյանը չունի անշարժ և շարժական գույք: Հովսեփյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող նկարների հավաքածու: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Հովսեփյանի դրամական միջոցները կազմել են 24 մլն դրամ և 48 հազար դոլար:

Այս տարվա հունվարից 1-ից մինչ պաշտոնը դադարեցնելու օրը Հովսեփյանի եկամուտները կազմել են 8 մլն 298 հազար 645 դրամ, որը գոյացել է երկու տարբեր աշխատավարձերից, մեկը 7 մլն 936 հազար 189 դրամի չափով, իսկ մյուսը 362 հազար 456 դրամի չափով:

ՀԺ-ն ուսումնասիրեց նաև Հովսեփյանի ընտանիքի անդամների հայտարարագրերը, որոնք ներկայացվել են էթիկայի հանձնաժողով դեռևս Հովսեփյանի պաշտոնավարման շրջանում՝ 2018 թվականի մարտի 29-ին:

Հովսեփյանի կինը` Աստղիկ Հովսեփյանը, հայտարարագրել է ընդամենը 240 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Աղվան Հովսեփյանի որդին` Սիսակ Հովսեփյանը, բավականին «համեստ» միջոցներ ունի` ըստ հայտարարագրի: Սիսակ Հովսեփյանը հարկային տարվա սկզբում ձեռք է բերել երեք տարբեր արժեթղթեր 80 մլն դրամի չափով, 29 մլն 110 հազար դրամի չափով և 10 մլն դրամի չափով: Հարկային տարվա վերջում դրանք անփոփոխ են մնացել, այսինքն ոչինչ չի օտարվել:

Սիսակ Հովսեփյանը հարկային տարվա ընթացքում ունեցել է տարբեր չափերի և արժույթների հանձնած և վերադարձրած փոխառություններ: Սիսակ Հովսեփյանը հարկային տարվա սկզբում ունեցել է 295 մլն 412 հազար 310 դրամի փոխառություն, հարկային տարում հանձնվել է 53 մլն 661 հազար 580 դրամ, վերադարձվել է 205 մլն 223 հազար 880 դրամ: Այսինքն, հարկային տարվա վերջում Սիսակ Հովսեփյանի փոխառության գումարի չափը կազմել է 143 մլն 850 հազար 10 դրամ:

Հարկային տարվա սկզբում Սիսակ Հովսեփյանը ունեցել է նաև փոխառություն 542 հազար 360 դոլարի չափով, որից հարկային տարվա ընթացքում վերադարձվել է 62 հազար 360 դոլարը, ինչի արդյունքում հարկային տարվա վերջում Հովսեփյանը ունեցել է 480 հազար դոլարի փոխառություն:

Հարկային տարում Հովսեփյանը փոխառության է հանձնել 3 մլն 909 հազար 212 ռուբլի, որից տարեվերջում վերադարվել է 2 մլն 309 հազար 212 ռուբլին, արդյունքում տարեվերջում փոխառության գումարի չափը կազմել է 1 մլն 600 հազար ռուբլի:

Սիսակ Հովսեփյանը հարկային տարում հանձնել է 20 հազար եվրո փոխառություն, որը տարեվերջում նույնչափ էլ մնացել է:

Սիսակ Հովսեփյանի մեկ այլ փոխառություն հարկային տարվա սկզբում եղել է 126 մլն 605 հազար 270 դրամ, հարկային տարում հանձնվել է ևս 22 մլն 997 հազար 820 դրամ և ընդհանուր գումարից հարկային տարում վերադարձվել է 87 մլն 953 հազար 100 դրամ: Արդյունքում՝ հարկային տարվա վերջում Հովսեփյանի փոխառության գումարի չափը կազմել է 61 մլն 649 հազար 990 դրամ:

Սիսակ Հովսեփյանի մեկ այլ փոխառություն հարկային տարվա սկզբում կազմել է 22 մլն դրամ, հարկային տարում հանձնվել է 36 մլն 765 հազար 250 դրամ, վերադարձվել է 4 մլն 120 հազար դրամ: Արդյունքում Հովսեփյանի փոխառության գումարը տարեվերջում կազմել է 54 մլն 645 հազար 250 դրամ:

Մեկ այլ նշումի համաձայն՝ Սիսակ Հովսեփյանը հարկային տարում հանձնել է 132 մլն 450 հազար դրամի փոխառություն, որից հարկային տարում վերադարձվել է 45 մլն 595 հազար 250 դրամը, ինչի արդյունքում տարեվերջում Հովսեփյանի փոխառության գումարի չափը կազմել է 96 մլն 854 հազար 750 դրամ:

Սիսակ Հովսեփյանի եկամուտները հարկային տարում կազմել են 1 մլն 606 հազար 704 դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

armtimes.com