Արցախի բանակն անհրաժեշտության դեպքում կարող է կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը. Լևոն Մնացականյան
Advertisement 1000 x 90

Արցախի բանակն անհրաժեշտության դեպքում կարող է կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը. Լևոն Մնացականյան

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ պաշտպանության բանակն անհրաժեշտության դեպքում կարող է կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը։ Նման հայտարարություն պաշտոնյան արեց Ստեփանակերտում հուլիսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Մինգեչաուրի ջրամբարը ռմբակոծելու հնարավորության վերաբերյալ հարցին:

«Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում: Մարտական արվեստը պահանջում է, որ նման ռազմական օբյեկտներին հարվածներ հասցվեն։ Դա կվնասի տնտեսությանը ու կբացառի հակառակորդի ԶՈւ-ին համապատասխան պաշարների մատակարարման հնարավորությունը։ Այդ օբյեկտը մեր նախագծերում է»,-ասաց Լևոն Մնացականյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից մի շարք արտասահմանյան զինատեսակների ձեռք բերմանը, մասնավորապես, իսրայելական օպերատիվ մարտավարական հրթիռներին,  որոնց հեռահարությունը 300 կմ է, ապա Լևոն Մնացականյանի խոսքով, հայկական կողմը կարող է դրանց համարժեք հակահարված տալ: «Մեր Զինված ուժերն էլ նման զենք ունեն։ Հարձակողական հնարավորությունները գրեթե նույնն են, ինչ Ադրբեջանինը։ Մենք ունենք նաև նշանառու կրակի հնարավորություն»,-ընդգծեց ՊԲ հրամանատարը: