«Չեմ խուսափում իմ բիոլոգիական տարիքից». Լուիզա Ներսիսյան. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Չեմ խուսափում իմ բիոլոգիական տարիքից». Լուիզա Ներսիսյան. life.tert.am

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը։ Լուիզան բոլորել է 41 տարին, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։  Tert.am Life–ը ներկա է եղել դերասանուհու տարեդարձի խնջույքին, ներկայացրել հետաքրքիր դրվագներ։

«Շատ ուրախ օր եմ ունեցել։ Խնջույքին երկար չէի նախապատրաստվել, քանի որ ամեն տարի հենց ծննդյանս օրն եմ որոշում` ինչպես նշել այն։ Օրվա ընթացքը պայմանավորված է պահի  տրամադրությամբ։ Չեմ սիրում պլանավորել»,– ասաց Լուիզան։

«Չեմ վախենում մեծանալ, ուղղակի փորձում եմ ադեկվատ լինել, ճիշտ գնահատել տարիքս ու սիրել այն։ Իհարկե, դա չի նշանակում հանձնվել։ Ես չեմ խուսափում իմ բիոլոգիական տարիքից, սակայն եթե ունեմ էներգիա, տարիքն ինձ չի ստիպի ինչ-որ բան սահմանափակել։ Ամենակարևորը ներքին էներգիան է և ինքդ քեզ չդավաճանելը։ Եթե ինչ–որ պահի հոգնեմ, կեղծ ճիգ չեմ գործադրի հակառակը ցույց տալու համար։ Իմ ֆիզիկական վիճակն ինձ դեռ թույլ է տալիս աշխույժ լինել, հենց զգամ, որ չեմ ուզում աշխույժ լինել, ինձ չեմ դավաճանի ցույց տալու համար, թե աշխույժ եմ, չեմ մեծանում»,– ասել է նա։

Ամբողջությամբ՝ life.tert.am

 



Նման նյութեր