Steptohealth.ru կայքը գրում է, որ փորկապության հիմնական պատճառը ջրի քիչ օգտագործումն է, սակայն այն կարող է առաջանալ այլ պատճառներով ևս: Կայքը ներկայացրել է դրանից ազատվելու 5 միջոց:
Երբ փորկապության խնդիր ունեք, 1-4 բաժակ տաք ջուր խմեք: Եթե խնդիրը ձեզ ուղեկցում է արդեն մի քանի օր, գերադասելի է առավոտյան արթնանալուց հետո 1 բաժակ ջուր խմել: Ընդհանուր առմամբ ձեզ պետք է օրվա ընթացքում մոտ 10 բաժակ ջուր խմել:
Փորկապության դեպքում ավելի շատ բանջարեղեն, մրգեր օգտագործեք: Հատկապես օգտակար են տանձը, խնձորը, բրոկոլին, երիցուկը:
Որոշ դեպքերում օգտակար կարող է լինել նաև սուրճը:
Սալոր կերեք: Աշխատեք օրվա ընթացքում 4 սալոր ուտել կամ էլ 4 բաժակ սալորի հյութ խմել:
Աշխատեք 10 րոպե շարունակ նստած չմնալ: Աշխատեք անընդհատ շարժվել: Ամեն օր ֆիզիկական վարժություններ կատարեք:
Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»