Եվրամիությունը սուգ է հայտարարել Հունաստանի անտառային հրդեհների զոհերի հիշատակին
Advertisement 1000 x 90

Եվրամիությունը սուգ է հայտարարել Հունաստանի անտառային հրդեհների զոհերի հիշատակին

Եվրամիությունը սուգ է հայտարարել Հունաստանում անառային հրդեհների ժամանակ տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ: Եվրախորհրդարանում Եվրոպայի ինստիտուտների նստավայրերի առջև խոնրահել են դրոշները, հաղորդել է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:

«Հունիսի 25-ի օրվա ընթացքում Եվրահանձնաժողովում բոլոր աշխատանքային նիստերը կսկսվեն լռության րոպեով Հունաստանի անտառային հրդեհների զոհերի կապարցությամբ»,- ՏԱՍՍ-ին հաողորդել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունում: Համանման որոշում է ընդունել Եվրախորհրդարանը:

Ինչպես հաղորդել է Նորությունների աթենա-մակեդոնյան գործակալությունը, Հունաստանում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 79-ի, ևս 187 մարդ, այդ թվում 23 երեխա, տուժել է:

Հունաստանում հուլիսի սկզբից շոգ եղանակ է հաստավել, վերջին օրերին ջերմաչափի սյունը բարձրացել է մինչև 38 – 40 աստիճան: Հուլիսի 23-ին Աթենքի շուրջը միանգամից բռնկել են հրդեհների մի քանի օջախներ, նաև խոշոր անտառային հրդեհներ են գրանցվել Հունաստանի այլ շրջաններում. երեք օջախ Պելեպոնես թերակղզու Կորինթոսի մարզում և Կրետե կղզու Խանյա քաղաքի մերձակայքում, բայց այնտեղ դրանք վտանգ չեն ներկայացնում բնակավայրերի համար:



Նման նյութեր