Բրիտանացի հայտնի երգչուհի և դերասանուհի Ջոս Սթոունը «Yerevan Jazz Fest 2016»-ի շրջանակում գտնվել է Երևանում: Այդ ընթացքում հայտնի բրիտանուհին հասցրել է հանդես գալ հայկական «Գաթա բենդ»-ի հետ և նրանց հետ միասին կատարել հայկական «Հլեյ դոն դոնե յար» երգը:
29-ամյա Ջոս Սթոունը ծնվել է Անգլիայում, նրան ճանաչում է բերել իր առաջին «The Soul Sessions» ալբոմը, որը թողարկվել է 2003թ.-ին:
Դրանից հետո Սթոունը հասցրել է թողարկել ևս 3 ալբոմ, նկարահանվել մի շարք հեռուստասերիալներում և ֆիլմերում, որոնց թվում են «Էրագոնը», «Քո մայրիկը սպանում է կենդանիներին», «Ամերիկյան հայրիկ», «Ճանապարհորդական կյանք միսիս և միստեր Բրաունների հետ» ֆիլմերը:
Ջոս Սթոունն արժանացել «Գրեմմի» մրցանակի:
Երգչուհին գրեթե միշտ հանդիսատեսին ներկայանում է ոտաբոբիկ, ինչը նրա իմիջի մի մասն է: