Լենինգրադի մարզի լճերից մեկում 16-ամյա հայ տղա է խեղդվել
Advertisement 1000 x 90

Լենինգրադի մարզի լճերից մեկում 16-ամյա հայ տղա է խեղդվել

Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Վոլոսովսկի շրջանում 16-ամյա հայ տղա է խեղդվել:

Այս մասին տեղեկանում ենք «47news.ru» կայքից:

Տղան խեղդվել է լճում: Փրկարարներն արդեն դուրս են հանել նրա դին: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել տղայի կրտսեր եղբոր աչքի առջև: Վերջինս ոստիկաններին պատմել է, որ նրանք լողանալիս են եղել լճում, շիշ են նետել ջուրը, հետո սուզվել ու գտել այն: Եղբոր խոսքով, վերջին անգամ ցամաք դուրս գալուց հետո նա չի տեսել ավագ եղբորը:

Հայտնի է, որ խեղդվածն այս տարի ավարտել էր 9-րդ դասարանը: Նրա ընտանիքը Ռուսաստան է տեղափոխվել Հայաստանից:



Նման նյութեր