«Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Լեռնային Ղարաբաղի հանրապետություն»

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պարզվում է, դեռևս 1993 թվականին Ադրբեջանի ղեկավարությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը:

Ներկայացնենք 1993-ի սեպտեմբերի 3-ով թվագրված մի ուշագրավ արխիվային փաստաթուղթ, որտեղ Ադրբեջանի հանրապետության նախագահի պատոնակատար և միաժամանակ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Հեյդար Ալիևը պաշտոնական գրությամբ լիազորում է խորհրդարանի փոխնախագահ Աֆիադին Ջալիլովին բանակցել՝ Ադրբեջանի և ԼՂՀ (НКР, Нагорно-Карабахская республика) ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու համար: 

Սա ևս մի կարևոր ապացույց է, որ ներկայիս Ադրբեջանի նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը այդ ժամանակաշրջանում փաստացի ճանաչում, շփվում, ուղիղ բանակցում էր ԼՂՀ՝ հայկական ինքնիշխան հանրապետության ղեկավարության հետ և օգտագործում էր «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» եզրույթը:

Պատկերը՝ Գևորգ Նազարյանի ֆեյսբուքյան էջից»:



Նման նյութեր