Այժմ չեմ կենտրոնանում թերություններիս վրա, ինչպես դա անում էի 30 տարեկանում. Մոնիկա Բելուչի
Advertisement 1000 x 90

Այժմ չեմ կենտրոնանում թերություններիս վրա, ինչպես դա անում էի 30 տարեկանում. Մոնիկա Բելուչի

«Իմ տարիքի կանայք դաստիարակվել են այն մտքով, որ երբ լրանա իրենց 40-ը, ավտոմատ կանտեսվեն։ Հիմա ես 53 տարեկան եմ և այդ դատողությունները հեռու են իրականությունից»,- ասել է նա։

Դերասանուհին խոստովանել է, որ հասուն տարիքում իրեն ավելի ինքնավստահ է զգում։

«Այժմ ինձ ոչ միայն առաջարկում են մասնակցել ավելի հետաքրքիր նախագծերի, որտեղ կարող եմ հանդես գալ ինչպես տատիկի, այնպես էլ ճակատագրական կնոջ կերպարում, այլ նաև ինքս ինձ ավելի լավ եմ զգում։ Հիմա ես չեմ խորանում թերություններիս մեջ, ինչպես դա անում էի 30 տարեկանում, այլ ընդհակառակը՝ ուրախությամբ եմ հետևում, թե ինչպես է փոխվում մարմինս»,- նշել է դերասանուհին։

«Երիտասարդ տարիքում գեղեցկությունը կապված է միայն ժառանգականության հետ, իսկ հասունության շրջանում այն արտացոլվում է բարության, փորձի և իմաստության աստիճանով։

« 60, 70, 80 և 90 տարեկան կանայք արտասովոր գրավիչ են, և ոչ միայն կանայք. տղամարդիկ ևս։ Հիշում եմ, երբ աշխատում էի Հելմուտ Նյուտոնի հետ, երբ նա 81 տարեկան էր և ուներ արտասովոր էներգիա։ Վերցնենք, օրինակ, Սոֆի Լորենին, ով մինչև հիմա ցանկացածին կարող է խելքահան անել»։

Մոնիկան բազմիցս է ապացուցել, որ գեղեցկությունը կախված չէ տարիքից։

Հարցին, թե ինչպես է վերաբերում իր հասցեին մշտական ուշադրությանն ու սեքս-խորհրդանիշի կարգավիճակին, Բելուչին արձագանքել է.

«Աստված իմ, եկեք չմոռանանք, որ գեղեցիկ դերասանուհի լինելը տրամաբանական է։ Գեղեցիկ դերասանուհիներ շատ կան։ Եթե ես տիեզերագնաց լինեի, այ դա օրիգինալ կլիներ»։

wnews.am