Takprosto.cc կայքը գրում է, որ ճարպակալումն ամենատարածված խնդիրներից է: Նյութափոխանակության խանգարումն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Այդ պատճառով ճարպակալման սկզբնական էտապում արդեն պետք է գործողությունների պլան մշակել՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել և տանջվել շատ խիստ դիետաներով: Որպես սկիզբ՝ հաշվի առեք այն հանգամանքը, որ գոյություն ունեն ճարպակալման մի քանի տեսակներ, և դրանցից յուրաքանչյուրի դեմ պետք է յուրովի պայքարել:
Ճարպակալման տեսակները
1.Ճարպակալում ողջ մարմնով: Ողջ մարմնով ճարպակալումը խոսում է այն մասին, որ մարդը սիրում է լավ ուտել: Շատ ուտելը շատ մարդկանց խնդիրն է, որոնք պարզապես չեն կարողանում կանգ առնել համեղ ուտելիք օգտագործելիս: Արդյունքը ողջ մարմնի ճարպակալումն է: Այս դեպքում անհրաժեշտ է վերանայել սննդակարգը և քչացնել օգտագործվող մթերքի ծավալը: Բացի դա՝ ուտելուց 30 րոպե առաջ երկու բաժակ ջուր խմեք: Ոչինչ հնարավոր չէ անել. սև ցուցակ պետք է գցել քաղցրավենիքը, ալյուրից պատրաստված մթերքը և շատ յուղոտ ուտելիքները: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ևս հաճելի արդյունքի կհանգեցնի:
2.Փոքրիկ փոր: «Նյարդային» փորը ձևավորվում է մշտական սթրեսի, դեպրեսիայի և վախի պատճառով: Այս դեպքում անհրաժեշտ է հոգեկան հանգստություն և հավասարակշռություն ձեռք բերել:
3.Գլյուտենային ճարպակալում: Ոտքերի հատվածում ավելորդ կիլոգրամները խոսում են այն մասին, որ դուք հորմոնալ անհավասարակշռություն ունեք կամ մենոպաուզա: Պետք է ակտիվացնել նյութափոխանակությունը, այդ պատճառով ավելի շատ շարժվեք և մոռացեք վնասակար սովորությունների մասին:
4.Աթերոգեն մետաբոլիկ անհավասարակշռություն: Որպես կանոն՝ ճարպակալման այս տեսակի դեպքում ճարպը կուտակվում է փորի հատվածում, ինչը կարող է նաև հանգեցնել խնդիրների շնչառության հետ: Խնդրից ազատվելու համար պարզապես ավելի շատ քայլեք և ավելի քիչ վտանգավոր մթերք օգտագործեք:
5.Ճարպակալում ոտքերում: Ճարպակալման այս տեսակը գենետիկորեն է ժառանգվում, բայց դա չի նշանակում, որ խնդրին պետք է մատների արանքով նայել: Եթե ճարպը հավաքվում է ոտքերում, մարմնի այս հատվածում պետք է ավելացնել ծանրաբեռնվածությունը: Սկսեք քչից՝ աստիճանները ոտքով բարձրացեք:
6.Ճարպակալում անգործությունից: Գրեթե բոլորը, ովքեր նախկինում իրենց կյանքը չեն պատկերացրել առանց պարբերաբար ֆիզիկական ծանրաբեռնվածության, իսկ այժմ պասիվ կենսակերպ են վարում, այս տեսակի ճարպակալմամբ են տառապում: Նախ՝ անհրաժեշտ է վերանայել սննդակարգը: Հրաժարվեք սիրելի բուլկիներից, կոնֆետներից, սիրեք բանջարեղենը և մրգերը: Պարտադիր ժամանակ հատկացրեք ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը