Իտալիայի Միլան քաղաքում ընթանում է պատանիների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել 77 կգ քաշային մինչև 17 տարեկան ծանրորդները։
Հայաստանն այս քաշային կարգում ներակայցնում էր Կարեն Մարգարյանը, ով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մեր մարզիկը երկամարտում ցույց տվեց 313 կգ արդյունք՝ պոկելով 145 կգ և հրելով 168 կգ:
77 կգ քաշային կարգում 5-րդ տեղն է զբաղեցրել Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանը: