Աղեղնավոր: Աշխատասեր են, ինչի շնորհիվ չեն դժվարանում գումար վաստակել: Հարցն այն է, թե ինչ է ցանկանում Աղեղնավորն անել վաստակած գումարի հետ: Արկածների մեջ հայտնվելու դեպքում ծախսում են բոլոր ֆինանսական խնայողությունները: Հաճախ են պարտքեր կուտակում, անսպասելի ծախսեր, ինչից Աղեղնավորները ոչ միշտ են նեղսրտում: Նրանց համար ավելի լավ է նոր փորձ ձեռք բերել, քան հաշվին մեծ գումար ունենալ:
Ձկներ: Մեծ հաճույքով խնայողությունները տալիս են անտուններին, նույնիսկ, եթե դրա պատճառով մի քանի օր շարունակ պետք է առանց ուտելիքի մնան: Անշահախնդիր են, մյուսների կարիքները սեփականից բարձր են դասում: Հաճախ են գումար փոխանցում կարիքավորներին, վաստակածն օգտագործում բարեգործական նպատակներով: Մշտապես մտածում են մարդկանց տարբեր, այդ թվում՝ նյութական ճանապարհներով օգնելու մասին: Իսկ երբ Ձկներն ամբողջ ունեցածը չեն բաժանում, սկսում են գումար ծախսել գրքերի, երաժշտության, ճանապարհորդությունների, ամենի վրա, ինչ իրենց հաճույք է պատճառում:
Ջրհոս: Չեն կարողանում դիմադրել նոր տեխնոլոգիաների գայթակղությանը: Ակտիվորեն հետևում են նորություններին, և երբ որևէ նոր բան է հայտնվում, նրանք ցանկանում են ստանալ այն: Գերադասում են նոր համակարգիչ ունենալ՝ լուրջ բանկային հաշվի փոխարեն: Ու թեև փորձում են ֆինանսական հարցերում ավելի պատասխանատու լինել, անհետևողական են այդ հարցերում:
Առյուծ: Ձգտում են զգույշ լինել գումար ծախսելիս, սակայն հաճախ են իմպուլսիվ գնումներ անում: Սիրում են թանկ նվերներ գնել ընտանիքի անդամներին, ընկերներին, մտերիմներին, նաև իրենց: Չեն սիրում էժան իրեր գնել, նախընտրում են շքեղություն: Իրենց համար ընտրում են ամենաթանկը:
Կշեռք: Շատ առատաձեռն են, քանի որ ցանկանում են դուր գալ բոլորին: Փորձում են հետևել ֆինանսական միջոցներին և խնայել սև օրվա համար, սակայն երբեք չեն կարողանում անել դա: Սիրում են օգնել մյուսներին, այդ թվում գումարով՝ մարդկանց երջանկացնելու համար:
Երկվորյակներ: Մի կողմից՝ գումար են խնայում ապագայի համար, մյուս կողմից՝ ազարտ են սիրում: Սիրում են ներդրում անել զարգացող սխեմաներում, որոնք կարող են լավ եկամուտ ունենալ, սակայն ռիսկային են:
Նյութը soulpost.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը