Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն հուլիսի 27-ի հեռախոսազրույց են ունեցել և քննարկել ինտեգրացիոն միություններում երկու երկրների հարաբերությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը:
«Քննարկվել են երկկողմ համագործակցության և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության առանձին հարցեր»,- ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրությունում:
Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ: