Սիրտը` Apple-ի ձեռքերում
Advertisement 1000 x 90

Սիրտը` Apple-ի ձեռքերում

Սիրտը` Apple-ի ձեռքերում: Ժամանակակից տեխնոլոգիաները սրընթաց զարգանում են և մեծ հնարավորություններ են ընձեռում մարդկանց նաև առողջապահության ասպարեզում: Շուկայում կարելի է գտնել բազմապիսի գաջեթներ և ծրագրեր, որոնք թույլ են տալիս գրանցել կենսական տվյալներ և ժամանակին ահազանգել որևէ խնդրի մասին:

AliveCor-ի կողմից առաջարկվող Kardia հավելվածը առաջին բժշկական ծրագիրն է որը թույլ է տալիս մեծ ճշգրտությամբ գրանցել սրտի ռիթմը և անհրաժեշտության դեպքում իրականացնել էլեկտրասրտագրություն:

KardiaBand ծրագիրը հատուկ նախատեսված է Apple Watch-ի համար և հնարավորություն է տալիս բարձր ճշգրտությամբ գրանցել սրտի ռիթմը: Ինչպես հայտնի է նորմայում սրտի զարկերը միջինում մեկ րոպեում տատանվում են 60-80 սահմաններում: Օրվա ընթացքում անընդմեջ գրանցելով սրտի ռիթմը՝ ծրագիրը այն համեմատում է ձեր ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ: Եթե համեմատության ընթացքում ծրագիրը գտնում է ֆիզիկական աշխատանքին անհամապատասխան սրտի աշխատանք, ապա իսկույն ծանուցում է օգտատիրոջը, որ կա էլեկտրասրտագրություն անելու անհրաժեշտություն:

Ընդ որում ծրագիրը բավականին ճշգրիտ է աշխատում և ԱՄՆ-ում այն գնահատված է նաև բժշկական հանրության կողմից, քանի որ մեծապես օգնում է սրտի խնդիրներով մարդկանց  հսկողության տակ պահել սրտի աշխատանքը: Այս ծրագիրը հաստատաված է նաև ԱՄՆ-ի դեղորայքի և սննդի վերահսկողության կառույցի` FDA –ի կողմից:

mymed.am