Քալիֆորնիայում հրդեհների դեմ պայքարելիս հրշեջ ծառայության աշխատակիցներ են զոհվել
Advertisement 1000 x 90

Քալիֆորնիայում հրդեհների դեմ պայքարելիս հրշեջ ծառայության աշխատակիցներ են զոհվել

Քալիֆորնիայի հյուսիսում բռնկված հրդեհների հետևանքով հրշեջ ծառայության երկու աշխատակից է զոհվել։ Հրդեհը հասել էր Ռեդդինգ քաղաքին, որը մոտ 90 հազար բնակչություն ունի։

Քաղաքում ստիպված են եղել զանգվածային տարհանում սկսել։ Ավելի քան հարյուր տուն է ոչնչացվել կամ վնասվել, վտանգված են մոտ հինգ հազար կառույցներ։

Հրդեհի դեմ պայքարում է հրշեջ  ծառայության 1․7 հազար աշխատակիցներ։ Քալիֆորնիայի իշխանությունները հայտնում են, որ հրդեհի մակերեսը գիշերվա ընթացքում ավելացել էր 60 տոկոսով, իսկ մինչև առավոտ արդեն 18 հազար հա հողատարածք էր այրվել։

Ոստիկանության վարկածով հրդեհը սկսվել է հրկիզումից։ Հրկիզման կասկածանքով կալանավորվել է 32-ամյա Բրենդոն Մաքգլովերը։ Եթե նրա մեղքն ապացուցվի՝ Մաքգլովերը կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել։



Նման նյութեր