Այրոց. անտանելի զգացում է
Advertisement 1000 x 90

Այրոց. անտանելի զգացում է

Այս զգացումն ի հայտ է գալիս, երբ  ընդունած սննդի որոշ քանակ ստամոքսից ստամոքսահյութի հետ միասին հետհոսում է դեպի կերակրափող: Կերակրափողի լորձաթաղանթը շատ զգայուն է ագրեսիվ ստամոքսահյութի նկատմամբ: Այն արագ գրգռվում է, առաջանում է այրոցի զգացողություն:

Ընդունած սննդի տեսակը նույնպես կարող է այրոցի պատճառ լինել:

  • Այն մթերքները, որոնք բարձրացնում են ստամոքսահյութի թթվայնությունը կարող են այրոցի առաջացման պատճառ դառնալ: Օրինակ՝ լոլիկը, ցիտորսային մրգերը, թթվաշ խնձորը, կծու, թթու, ճարպոտ սննդամթերքը :
  • Այրոց է առաջանում ստամոքսի գերլցման դեպքում` մեղմ ասած շատ ուտելու հետևանքով:
  • Այրոցի պատճառ են լինում նաև անանուխ պարունակող կոնֆետները, ծամոնները, անանուխով կամ նանայով թեյը:
  • Շոկոլադի չարաշահումը նույնպես կարող է հանգեցնել այրոցի:
  • Որոշ դեղորայքի երկարատև կրառությունը նույնպես կարող է այրոցի պատճառ դառնալ, մասնավորապես` որոշ հակաբիոտիկներ, հակադեպրեսանտներ, հակաբորբոքային և ցավազրկող դեղեր:
  • Ֆիզիոլոգիական պատճառներից կարելի է նշել հղությունը: Հղիության մեծ ժամկետներում ներորովայնային ճնշումը մեծանում է: Այդ պարագայում հնարավոր է ռեֆլյուքս (հետհոսք) ստամոքսից դեպի կերակրափող: Հղիության ժամանակ այրոցի առաջացման պատճառներից է նաև կերակրափողի փականի թուլացումը: Դա տեղի է ունենում հղիության ժամանակ բարձրացած պրոգեստերոն հորմոնի ազդեցության ներքո:
  • Ներորովայնային ճնշման բարձրացում հետագա այրոցի առաջացումով կարող է լինել նաև նեղ հագուստի կամ ամուր կապած գոտու դեպքում:

Այրոցի առաջացման դեղորայքային պատճառներից կարելի է նշել հիմնականում խրոնիկական գաստրիտը և ստամոքսի խոցային հիավանդությունը: Հատկապես սնունդ ընդունելուց հետո կամ սոված ժամանակ պետք է անհանգստացնի և հուշի հնարավոր հիվանդության մասին: Կրկնվող այրոցի դեպքում պետք է դիմել բժշկին՝ դրա պատճառը հասկանալու և առկա հիվանդությունը բուժելու համար: Խրոնիկական գաստրիտը և հատկապես խոցային հիվանդությունը կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ:

Այրոցի դեմ կիրառվող դեղամիջոցներն ունեն ազդեցության երկու մեխանիզմ. կամ ընկճել ստամոքսահյութի գերարտադրությունը, կամ արդեն իսկ առկա այրոցի դեպքում փոխազդել ստամոքսահյութի հետ և չեզոքացնել այն:

Ժողովրդական միջոցներով նույնպես կարելի է պայքարել այրոցի դեմ. սննդային սոդայով, հում կարտոֆիլով կամ վարսակով:

mymed.am