Ադրբեջանում զինակիցների կողմից զինվոր է սպանվել
Advertisement 1000 x 90

Ադրբեջանում զինակիցների կողմից զինվոր է սպանվել

Ադրբեջանական բանակում հուլիսի 26-ին  զինակիցների կողմից սպանվել է 1999թ. ծնված զինծառայող Արիֆ Մամեդովը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Կայքի փոխանցմամբ՝ չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Մամեդովը սպանվել է զինակիցների կողմից ծառայողական գաղտնաբառը չիմանալու  (հավանաբար ճակատային հատվածում գաղտնաբառը կիրառվում է տարբերելու համար, թե անձը տվյալ զորամասի զինվոր է, թե ոչ) պատճառով:

Ադրբեջանցի զինծառայողը մահացել է Ադրբեջանի սահմանին՝ ճակատային գծում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Մամեդովն սպանվել է ոչ մարտական պայմաններում:



Նման նյութեր