Մոսկվայում ցույցեր են անցկացվում, մասնակիցները դեմ են կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացմանը
Advertisement 1000 x 90

Մոսկվայում ցույցեր են անցկացվում, մասնակիցները դեմ են կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացմանը

Ռուսաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների դեմ Մոսկվայում ցույցեր են անցկացվում: Ինչպես հաղորդում է «Interfax»-ը, մասնակիցները ցույցի են եկել պաստառներով, գրառումներով և պահանջում են չբարձրացնել կենսաթոշակային տարիքի շեմը:

Ցույցերի կազմակերպիչները խոսել են իրենց առաջիկա ծրագրերի մասին և հայտարարել, որ պատրաստվում են նման ակցիաներ իրականացնել Ռուսաստանի այլ քաղաքներում ևս:

Հունիսի կեսերին Ռուսաստանի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է կենսաթոշակային տարիքի շեմը տղամարդկանց դեպքում դարձնել մինչև 65, իսկ կանանց դեպքում՝ 63 տարեկան: Ներկայում տղամարդկանց դեպքում կենսաթոշակային տարիքը 60-ն է, իսկ կանանց դեպքում՝ 55-ը: