Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասնում է 160-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Ավելի վաղ տեղի իշխանությունները հաղորդում էին 153 զոհի և 332 անհետ կորածի մասին: Գվտաեմալայում Ֆուեգո հրաբխի ուժեղ ժայթքումները սկսվել են հունիսի 3-ից: Տեղի ունեցածի հետևանքով վնաս է կրել 1.7 մլն մարդ: