
Հնդկաստանի հյուսիսում, մասնավորապես, Ուտար Պրադեշ նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է 49 մարդ: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն: Ավելի վաղ հաղորդվում էր 27 զոհի մասին: NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 11 զոհ գրանցվել է Սաhարանպուր շրջանում: Կան զոհեր նաև Ագրայի շրջանում, որտեղ տեղակայված է Թաջ Մահալը: