Ռոբերտ Քոչարյանը մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ. Քոչարյանի խոսնակ
Advertisement 1000 x 90

Ռոբերտ Քոչարյանը մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ. Քոչարյանի խոսնակ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի պնդմամբ, Քոչարյանը որևէ մեղք չի գործել:
«Մենք որևէ մեղք չենք գործել, Ռոբերտ Քոչարյանը մեղքի որևէ զգացողություն չունի: Նա Հայաստան է վերադարձել հանգիստ խղճով, որևէ գործընթացից չի խուսափել», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սողոմոնյանը: Նա ասաց նաև, որ շատ շուտով Քոչարյանը հայտնվելու է ազատության մեջ, քանի որ «մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ»: