Խոսող դիմակ: Կարողանում եք ինքնարտահայտվել: Լավ հռետոր եք, բառերը ձեր ամենաուժեղ զենքն են: Կարող եք ոչնչացնել ընդդիմախոսներին՝ նրանց հասցեին ընդամենը մի քանի արտահայտություն նետելով: Դա չի նշանակում, որ չարաշահում եք այդ արվեստը: Գիտակցում եք այդ տաղանդի արժեքը, ծանրութեթև անում բառերը, նախքան խոսելը: Գիտեք, որ բառերը կարող են և՛ բուժել, և՛ վնասել: Որպես կանոն՝ ընտրում եք առաջին տարբերակը:
Ժպտացող դիմակ: Սիրում եք լավ ժամանակ անցկացնել, մյուսների կարծիքն այնքան էլ չի անհանգստացնում ձեզ: Սիրում եք ծիծաղել, հաճույք ստանալ ցանկացած իրավիճակում: Ապրում եք ներկայով, փորձում կյանքից ավելին ստանալ: Հումորի լավ զգացում ունեք, որը վկայում է բարձր ինտելեկտուալ կարողությունների մասին: Հասկանում եք կատակները, կարողանում եք ծիծաղել նաև ձեզ վրա:
Չար դիմակ: Թաքնված մութ կողմեր ունեք: Զայրույթը կարող է բռնկվել ձեր ներսում՝ գրեթե չարտահայտվելով, բայց պատրաստ ժայթքելու հրաբխի նման: Ընդամենը մի փոքր կայծ է հարկավոր դրա համար: Սակայն ասվածը չի նշանակում, որ չեք կարողանում վերահսկել զայրույթը: Կարողանում եք կառավարել ձեզ, բայց տանել չեք կարողանում, երբ փորձում են սադրել: Պարզապես պատասխանում եք հնարավոր սպառնալիքին: Հարկավոր է զգույշ լինել ձեզ հետ, քանի որ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել:
Հանգիստ դիմակ: Լուռ, բայց ուժեղ մարդ եք: Առավել, քան գիտակցում եք սեփական հնարավորությունները: Համեստ եք, օգնության եք հասնում, երբ մարդիկ ունեն դրա կարիքը: Սիրում եք շփվել միայն մտերիմների հետ, քանի որ գիտեք, որ ոչ բոլորը կարող են հասկանալ ձեզ: Նախընտրում եք լինել մարդկանց կողքին, ովքեր ձեզ ընդունում են՝ ինչպիսին կաք, և ոչ մի դեպքում ձեզ այլ մեկի հետ չեն փոխի:
Մարտիկի դիմակ: Մարտիկի ոգի ունեք, այն քիչ մարդկանցից եք, ովքեր երբեք չեն նահանջում: Պայքարում եք, նույնիսկ, երբ մյուսները գերադասում են հանձնվել: Ձեր առանձնահատկությունը համառությունն է: Ամբողջությամբ օգտագործում եք ձեր հնարավորությունները: Անկախ ամեն ինչից՝ ձգտում եք խուսափել կոնֆլիկտներից, տարաձայնություններից: Սովորաբար միանակ եք պայքարում: Ժպտում եք, նույնիսկ, երբ ներսում փոթորիկ է:
Հովվական դիմակ: Լավ զարգացած ինտուիցիա ունեք: Լավ եք ճանաչում մարդկանց, կարողանում եք իրավիճակը դիտարկել նրանց տեսանկյունից: Դա օգնում է կարեկցել մարդկանց: Այս հատկությունները շատ արժեքավոր են, և դուք գիտեք՝ ինչպես դրանք օգտագործել մարդկանց օգնելու համար: Բարդ իրավիճակում մարդկանց միայնակ չեք թողնի, ընկեր եք, հանուն որի՝ կարելի է զոհել նույնիսկ կյանքը:
Բուժարարի դիմակ: Ոսկի սիրտ ունեք, բարեհոգի եք: Առատաձեռն եք, բարի, ծնվել եք մարդկանց օգնելու համար: Այնքան բարի եք, որ պատրաստ եք օգնել մարդկանց՝ նույնիսկ ձեզ վնասելով: Ամենակարևորն է այն է, որ այս ամենի փոխարեն ոչինչ չեք պահանջում: Մարդկանց օգնում եք միայն այն պատճառով, որ այդպիսին եք բնույթով: Չնայած մեծամասամբ ձեր կողքին չկա մեկը, ով նույն կերպ կօգներ ձեզ:
Լիդերի դիմակ: Ծնվել եք իշխելու համար: Որոշ լիդերներ աշխարհ են գալիս՝ այն փոխելու համար: Հնարավոր է՝ խոսքը նաև ձեր մասին է: Ձգտում եք օրինակ ծառայել մյուսների համար: Լավագույնս ղեկավարում եք, ձեր նպատակներն ու երազանքները միայնակ չեք իրագործում, գնահատում եք մարդկանց, ովքեր օգնության են հասնում: Արդար եք, ու թեև դա կարող է վախեցնել մարդկանց, ամենահավատարիմներն ու խելացիները միշտ ձեր կողքին կլինեն:
Նյութը greatpicture.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը