Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համբույրի նախաձեռնությունը եղել է Միացյալ Նահանգների ղեկավարինը, գրում է Tagesshau պարբերականը:
«Դա ինձ համար անակնկալ էր, բայց նախաձեռնությունը Թրամփինն էր», – ասել է ԵՀ նախագահը:
Յունկերի կարծիքով՝ կատարվածը հակասում է Թրամփի սովորական պահվածքին: Բացի այդ, ԵՀ նախագահը չի իմացել, որ օվալաձև աշխատասենյակում լուսանկարիչ կա:
Ավելի վաղ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում իր ու Յունկերի համբույրի լուսանկարն էր հրապարակել՝ դրան կից գրելով, որ ԵՄ ու ԱՄՆ-ն սիրում են իրար: