«Այդ մարդիկ պաշտպանության իրավունք ունե՞ն, թե՞ նրանց նկատմամբ պետք է դատաստան տեսնենք առանց պաշտպանվելու հնարավորություն տալու»
Advertisement 1000 x 90

«Այդ մարդիկ պաշտպանության իրավունք ունե՞ն, թե՞ նրանց նկատմամբ պետք է դատաստան տեսնենք առանց պաշտպանվելու հնարավորություն տալու»

Փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռոբերտ Քոչարյանին, Խաչատուրովին, Սերժի Վաչոյին, Սերժի եղբոր տղերքին, Մանվել Գրիգորյանին, Վովայի Արշակի փեսուն և հանրության մոտ բացասական համբավ ունեցող բազմաթիվ այլ անձանց պետության անունից տարբեր հանցագործությունների մեջ են մեղադրում և նրանց դեմ են աշխատում այնպիսի հզոր կառույցներ, ինչպիսիք են՝ Դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունն ու Քննչական կոմիտեն, Պետական եկամուտների կոմիտեն, Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը և վերջապես՝ հասարակության գերակշիռ մեծամասնությունը։

Հարց է ծագում, իսկ այդ մարդիկ պաշտպանության իրավունք ունե՞ն, թե նրանց նկատմամբ պետք է դատաստան տեսնենք առանց պաշտպանվելու հնարավորություն տալու, առանց՝ արդարադատության։
Ունե՛ն պաշտպանվելու իրավունք, կասենք՝ բոլորս։

Նման հզոր պետական մեխանիզմի կողմից իրականացվող քրեական հետապնդումից այդ անձանց պաշտպանությունն իրականացնում է միայն փաստաբանը։

Մի ամբողջ պետական մեխանիզմ + հանրային ճնշում, մի կողմից և իր մասնագիտական պարտքը կատարող փաստաբան՝ մյուս կողմից։

Եկեք թիրախ չդարձնենք իրենց մասնագիտական պարտականությունը կատարող փաստաբաններին, եկեք տպավորություն չստեղծենք, որ նշածս անձանց առաջադրված մեղադրանքներն այնքան թույլ են, անհիմն ու շինծու, որ նրանց դատելու համար պետք է զրկենք անգամ պաշտպանվելու նվազագույն իրավունքից և հնարավորությունից։

Քանի որ գործընկերներս պրոֆեսիոնալ են, վստահ եմ՝ իրենց պաշտպանյալներին կպաշտպանեն
օրենքով չարգելված բոլոր միջոցներով, իսկ հանրությունը կգնահատի նրանց պրոֆեսիոնալիզմը։

Դրանից կշահի արդարադատությունն ու մեր հասարակությունը։

Զորակցությունս եմ հայտնում գործընկերներիս՝ իրենց մասնագիտական պարտականությունը կատարելու գործում»։

Ռոբերտ Քոչարյանին, Խաչատուրովին, Սերժի Վաչոյին, Սերժի եղբոր տղերքին, Մանվել Գրիգորյանին, Վովայի Արշակի փեսուն և…

Gepostet von Karen Mezhlumyan am Sonntag, 29. Juli 2018



Նման նյութեր