
Փաստաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրունմ է. «Իշխանությունները ու իրենց սպասարկող անմեղսունակ պայքարիկ-աշխուժակները իրենց տխմար քայլերով Ռոբերտ Քոչարյանին սարքում են քաղաքական ֆակտոր, բայց սաղ Կիվիրյաննա մեղավոր, որ ընդամենը ասումա` ինչ անում եք, օրենքով արեք: Ընդ որում՝ դա ասելով ձեր պես իդիոտների մասին ա մտածում. մարդ ես, Քոչարյանը կարողա նորից վերցնի իշխանություն (իսկ իր կենսագրությունը ցույց ա տվել, որ իր մոտ լավ ա ստացվում տարատեսակ ստվերային խարդավանքների միջոցով դա անելը), ձեր նկատմամբ էլ վարվի օրենքով, ոչ թե այնպես, ինչպես հիմա դուք եք պահանջում վարվել իր հետ: Առավել ևս, որ այդ հարցում դուք հաստատ իր հետ մրցել չեք կարող…»: