Ինչպես հայտնի է, Քանյե Ուեսթը հագուստի ու կոշիկի իր հավաքածուն գովազդում է լավագույն ձեւով, նա ցուցադրություններ չի կազմակերպում Նորաձեւության շաբաթների ժամանակ ու հայտնի մոդելների չի վարձում։ 41-ամյա ռեփեր-ոճաբանին բավական է, որ Քարդաշյան-Ջեներ ամբողջ գերդաստանի Instagram էջերում բոլոր քույրերն իր արտադրանքով լուսանկարներ հրապարակեն։
Հենց դրա համար էլ Քիմ Քարդաշյանը, չնայած Լոս Անջելեսի դժոխային շոգին, ներկայացել է ձմեռային հագուստով ու Yeezy հավաքածուի երկարաճիտ կոշիկներով։
«Կալաբասասում մոտ 110 աստիճան ջերմություն է (43 տոկոս` ըստ Ցելսիուսի)»,- մակագրել է Քիմ Քարդաշյանը։