Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսական մամուլի միջոցները նույն կոնտեքստում նյութեր են սկսել տարածել Հայաստանի վերաբերյալ։ Ակնհայտորեն դա կազմակերպված բնույթ ունի։
Թեզերը կրկնվում են․
– Հայաստանում արևմտամետ իշխանություն է հաստատվել,
– կառավարությունը հակառուսական քաղաքականություն է վարում,
– նոր կառավարությունը ցանկանում է, որ ռուսական բազան հանվի։
Եզրակացություն․
Դրանք Ռուսաստանի իշխանության քարոզչամեքենայի թեզերն են; Այն տպավորությունն է ստեղծվում, որ Կրեմլը լրջորեն պատրաստվում է Հայաստանից հանել բազան։
Նիկոլ-Պուտին առաջին հանդիպման ժամանակ հենց Պուտինն է հարցրել․ բազան մնո՞ւմ է, թե՞ հանում ենք։ Նաև շեշտել է, որ հայ-ռուսական միասնական զորախումբը Սերժ Սարգսյանի «թախանձագին» խնդրանքով է ստեղծվել։
Ռուսները ոնց որ սկսել են լրջորեն դիտարկել իրենց ռազմական ներկայությունը դադարեցնելու հարցը, ինչը իրենց մամուլով նախապատրաստում են։ Եթե դա այդպես է, ռեգիոնում նոր քաղաքականություն են ցանկանում վարել, նաև իրենց վրայից պատերազմի պատասխանատվությունը հանել։
Կշահենք մենք դրանից, թե հակառակը, քննարկման թեմա է։ Ինձ միայն մեկ բան է հետաքրքրում, գործող կառավարությունը զարգացման տարբեր սցենարների համար պլաններ ունի՞, թե՞ հետո կմտածեն՝ ինչ անել։
Հ․Գ․ Իրենց համար կարևոր է, որ նախաձեռնությունը Հայաստանից գա, ինչը և հաջողությամբ ստացվում է»։