«Փաստենք, որ նա պետական դավաճանության համար մեղադրում ա նաև իր կուսակցության առաջնորդին»
Advertisement 1000 x 90

«Փաստենք, որ նա պետական դավաճանության համար մեղադրում ա նաև իր կուսակցության առաջնորդին»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Այս օրերին ավելի խորությամբ ծանոթացա պատմական փաստերին: Այո՛, սխալվել եմ, ազատագրված տարածքները մեր՝ հին հայկական, պապենական հողեր են: Այդ դեպքում ի՞նչպես են մեր երկրի՝ հիմնախնդրի կարգավորման պատասխանատու պաշտոնյաները թույլ տվել այդ մասշտաբի պետական դավաճանություն. Հայրենիքի մեկ մասի կարգավիճակի դիմաց կորցնում ենք մեկ այլ մաս: Մեկ անգամ ևս ներողություն եմ խնդրում…

Բոլոր նրանք, ովքեր բանակցել են մեր հայրենիքի՝ արյունով ազատագրված տարածքները բանակցությունների առարկա դարձնելու շուրջ, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Պետք է անմիջապես չեղյալ հայտարարել բոլոր պայմանավորվածությունները, հետ կանչել հայտնի փաստաթղթերը և թույլ տալ երկու հայկական տարածքների ղեկավարներին ձևավորել նոր օրակարգ». սա ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի հայտարարությունն ա:

Միանգամայն համարժեք եւ ողջունելի հայտարարություն: Միաժամանակ փաստենք, որ նա պետական դավաճանության համար մեղադրում ա նաեւ իր կուսակցության առաջնորդին, որովհետեւ եթե չեմ սխալվում հենց Տեր-Պետրոսյանն ա սկսել տարածքների հանձնման վրա կառուցված բանակցությունը»:

«Այս օրերին ավելի խորությամբ ծանոթացա պատմական փաստերին: Այո՛, սխալվել եմ, ազատագրված տարածքները մեր՝ հին հայկական,…

Gepostet von Hakob Badalyan am Donnerstag, 2. August 2018



Նման նյութեր