Ալիևը Փաշինյանին խորհուրդ է տալիս «չկրկնել խունտայի սխալները»
Advertisement 1000 x 90

Ալիևը Փաշինյանին խորհուրդ է տալիս «չկրկնել խունտայի սխալները»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կասկածում է, որ Հայաստանի նոր իշխանությունները մտադիր են աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ըստ Ինտերֆաքսի՝ նա հորդորում է ՀՀ նոր իշխանություններին չկրկնել «նախկին խունտայի սխալները»: Ըստ Ալիևի՝ ՀՀ նոր իշխանությունները հանդես են գալիս հակասական հայտարարություններով, որոնք դժվար է հասկանալ ինչպես մեզ, այնպես էլ միջազգային կազմակերպություններին:

Միաժամանակ նա հայտարարել է, թե Ադրբեջանի համար անընդունելի է բանակցություններ վարել «Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ ռեժիմի հետ»:

«Հակամարտությունը պետք է կարգավորվի որքան հնարավոր է արագ եւ փուլային տարբերակով: Մենք եւ միջազգային հանրությունը պահանջում ենք դա: Բայց եթե Հայաստանի նոր իշխանությունները շարունակեն օկուպացիայի քաղաքականությունը, մենք կշարունակենք Հայաստանի մեկուսացումը, կշարունակենք ջախջախել նրանց», – ասել է Ալիևը՝ վերստին պնդելով, թե Հայաստանում «խունտայի ռեժիմի տապալման մեջ կարեւոր դեր է խաղացել նաեւ Ադրբեջանի քաղաքականությունը»:



Նման նյութեր