Ինչպես հայտնում է rusarminfo.ru կայքը,Արթուր Ջանիբեկյանի «Գազպրոմ-մեդիա Ժամանցային հեռուստատեսությունը» Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանն օգնել է վերականգնել և նորացնել Լազարևների պատմական առանձնատան մի հատվածը, որը գտնվում է Մոսկվայի նրբանցքում, ուր տեղակայված է մեր դիվանագիտական ներկայացուցչությունը։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան մեդիա-մենեջերին ցուցաբերած օգնության համար՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով դեսպանատան հյուպաստոսական բաժնի ադմինիստրատիվ մասնաշենքի նորացված ինտերիերի լուսանկարները։
19-րդ դարի սկզբին Լազարևների հայտնի հայ ազնվական տոհմի միջոցներով կառուցված առանձնատան պատմական տեսքի վերականգնման աշխատանքները սկսվել էին 2017թ. Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանի՝ պաշտոնը ստանձնելուց հետո։
Ներկայումս շենքի հիմնական մասը վերականգնված է. նորացվել են պատմական առանձնատան ճակատային մասն ու կենտրոնական մասնաշենքի՝ ընդունելությունների համար նախատեսված սրահները։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը