«Մարտի մեկի համար մեղավոր է նաև Նիկոլ Փաշինյանը». Վոլոդյա Հովհաննիսյան. «Ա1+»
Advertisement 1000 x 90

«Մարտի մեկի համար մեղավոր է նաև Նիկոլ Փաշինյանը». Վոլոդյա Հովհաննիսյան. «Ա1+»

«Մարտի մեկի դեպքը ոչ միայն քաղաքական է, այլ նաեւ ազգային է։ Մարտի մեկի համար մեղավոր չէ միայն Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, մեղավոր է նաեւ Նիկոլ Փաշինյանը»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործին հայտնեց ՀՀ ԶՈւ պահեստի նախկին հրամանատար Վոլոդյա Հովհաննիսյանը, ավելացնելով, որ մեղավոր է նաեւ հակամարտության երկրորդ կողմը։

Ըստ Հովհաննիսյանի՝ հարցաքննության կանչում են Մարտի մեկի հետեւանքները, չեն կանչվում հարցաքննության Մարտի մեկի պատճառները։

«Դեմ եմ, որ Ռոբերտ Քոչարյանին դարձնեն քավության նոխազ։ Պետք է պատասխան տան Ալիկ Արզումանյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը»։



Նման նյութեր