Օգոստոսի 3-ին, 20:00-ի շրջանում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ականատեսների հավաստմամբ ավելի քան 30 մարդ հարձակվել են 9 ԼԳԲՏ ակտիվիստների վրա, ծեծել են վերջիններիս, որի արդյունքում 2 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Մնացած 7 հոգու մարմնական վնասվածքները թեթեւ են ։ Նրանք հիմա գտնվում են ոստիկանության բաժնում։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել կանչից ավելի քան մեկ ժամ անց՝ 21:30-ի սահմաններում։ Փինք Արմենիայի ներկայացուցիչները մեկնել են Գորիս։ Դեպքի վայր են մեկնել նաեւ ՄԻՊ ներկայացուցիչներ։ Նորությունների դեպքում կլինեն թարմացումներ։
Կոչ ենք անում Գորիսի Ոստիկանության աշխատակիցներին նախ եւ առաջ ապահովել տուժողների անվտանգությունը, ինչպես նաեւ ձեռնարկել համապատասխան միջոցներ հարձակում գործած անձնաց հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար։
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia
ԹԱՐՄԱՑՈՒՄ։ Թեթեւ մանրմնական վնասվածք ստացած 7 անձանց տեղափոխում են հիվանդանոց բուժզննության համար։
ՀՐԱՏԱՊ. Այսօր՝ օգոստոսի 3-ին, 20:00-ի շրջանում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ականատեսների հավաստմամբ ավելի քան 30…
Gepostet von PINK Armenia am Freitag, 3. August 2018