
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվա ՀՔԾ պետի ասուլիս տալու վարկածներից մեկը, որի հեղինակից թույլտվություն եմ ստացել հրապարակելու.
Շատերը երեկ գրում էին, որ ՀՔԾ պետի` ՌՔ-ի նախնական կալանքի բողոքարկելու դատական նիստից մի քանի ժամ առաջ տված հարցազրույցը ճնշում էր դատարանի վրա: Իրականում վերոգրյալն, անկախ ստորև գրվելիք տարբերակից, լավ փաստարկված կարծիք է, բայց մտածել եք, որ շատ հնարավոր է, որ Քոչարյանին կալանքից ազատելու անխուսափելիության առջև կանգնած դատարանը նման որոշումից և ՀՔԾ պետի երեկվա հարցազրույցից հետո դառնալու է այդ որոշման միակ պատասխանատուն: Այսինքն համաձայն շատ փորձառու կարծիքի երեկվա ՀՔԾ պետի հարցազրույցը ապահովելու է կառավարության` այսօրվա դատարանի սպասվելիք որոշման հետ հակադիր կողմում լինելը: Ավելի մանրամասն` Քոչարյանին ազատելու որոշում կա, բայց պետք է ցույց տալ, որ դրա հետ համաձայն չէ Փաշինյանի կառավարությունը, իսկ այդ «հանցավոր հին Հայաստանի դատավորները բաց են թողնում չար գազանին»:
Հ.Գ. Վերոգրյալ վարկածը խիստ հավանական է, հատկապես այն պարզ պատճառով, որ հակառակ դեպքում ՀՔԾ պետի երեկվա հարցազրույցն ուղղակիորեն դիտարկվելու է, որպես ակնհայտ ճնշում դատարանի վրա: Եթե այդպես չլիներ Սասուն Խաչատյանը, նվազագույնը, կարող էր սպասել և դատարանի վճռից հետո նոր հարցազրույց տար: Այնպես որ՝ քիչ մնաց տեսնենք, որ տարբերակն էր»:
https://www.facebook.com/samsonyan.narek/posts/1959769224086226