Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձերբակալել մարդուն, որ մյուսի վրա ցուցմունք տա, պահել կալանքի տակ, որ խոսակցություն չգա թողնելու համար, գործ հարուցել զեկուցելու համար, խուզարկություն թույլատրել անանուն ահազանգի հիման վրա, միևնույն ժամանակ ոտնահարել տուժողի շահերը, երեխայի առևանգումը և ապօրինի ազատությունից զրկելը, օտար կնոջը «մամա» ասել սովորեցնելը դիտել որպես բնական և իրավաչափ… սա այսօրվա քրեական դատավարության շատ սովորական երևույթներ են։ Սպասեք հարևանների «դանոսներին», «ժողովրդի թշնամիներին» և գիշերային կալանավորումներին։ Ասում եք՝ քաղբանտարկյալ չկա՞: Ցավոք, արդեն կա, բայց դա շատերին դուր է գալիս…»: