«Մենք չունենք ավելի շատ հող տվող ու չտվող նախագահներ, բայց մենք ունենք փոփոխված իրավիճակ հակառակ կողմում»
Advertisement 1000 x 90

«Մենք չունենք ավելի շատ հող տվող ու չտվող նախագահներ, բայց մենք ունենք փոփոխված իրավիճակ հակառակ կողմում»

Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչու են մեր մոտ հանրային հնչեղության թեմաները միշտ մնում փակ շրջանի մեջ ու հիմնականում քննարկվում նույն անկյուններից, իսկ էդ անկյուններն էլ հիմնականում տարբեր քաղաքական ճամբարների կամ այս կամ այն պետական գործչի հետ են կապված։

Արդեն մի քանի գրառում տեսա, թե որ նախագահնա «ավելի ուժգին» պատրաստ եղել հող հանձնել։ Ախր, էս կարգի վատա՞ մեր հիշողությունը ու էդ կարգի չենք կարում բազմակողմանի դիտարկումներ անել։

Զինադադարից ի վեր եղել են բազմաթիվ հանդիպումներ ու փորձեր՝ կոնֆլիկտը լուծելու հետ կապված։ Հայաստանը մի անգամ չէ, որ իր նախագահների բերանով հայտարարել է, որ «գրավյալ» տարածքները, այսինքն՝ բուն ԼՂԻՄ տարածքից դուրս ընկած հատվածը, որը անցել է հայկական կողմի վերահսկողության տակ, հանդիսանում են բուֆերային գոտի և, կոպիտ ասած, սակարկման համար է՝ Արցախի հարցի խաղաղ ու վերջնական հանգուցալուծման դիմաց։

Մենք չունենք ավելի շատ հող տվող ու չտվող նախագահներ, բայց մենք ունենք փոփոխված իրավիճակ հակառակ կողմում։ Եթե հայր Ալիևի ժամանակ վստահության պաշարը հարևանների հանդեպ ավելի բարձր էր, ապա հիմա դա չկա։ Եվ ժամանակին, եթե ես էլ հակված էի շատ հանգիստ ասել՝ հա դե անկախությունը ճանաչեն, կարանք, օրինակ, Աղդամը կամ մեկ այլ հատված տանք իրանց, հիմա ես ամենայն հավանականությամբ կասեմ՝ էդ շիզոֆրենիկին ոչ մի թիզ հող։

Ալիև որդին ամեն կերպ ապացուցել է, որ մենք, հանձինս իրեն, չունենք խաղաղության գործընկեր, իսկ նրա վրա միջազգային ճնշում գործադրելը ֆանտաստիկայի ժանրից է նավթի գների բարձրացումն էլ վրադիր։ Եվ քանի դեռ կուտակումները հետ չեն կանչվում, քանի դեռ հայերի հետ տարբեր ֆորմատներում աշխատողներին բանտերով չեն դադարում սպառնալ ու չեն թույլատրում քաղհասարակության ներկայացուցիչներին ազատ այցելել միմյանց ու ներգրավել հասարակություններին վստահության բարձրացման ջանքերում, ես չեմ կարող Հայաստանում աջակցել հող հանձնելու տարբերակով քննարկումներին։ Խաղաղության քարոզը միակողմանի չի կարող լինել։ Խնդիրն էլ մեր «հող տվող» նախագահները չեն, խնդիրը հարևանի մարդնա))»:

Ինչու են մեր մոտ հանրային հնչեղության թեմաները միշտ մնում փակ շրջանի մեջ ու հիմնականում քննարկվում նույն անկյուններից,…

Gepostet von Marine Manucharyan am Freitag, 3. August 2018



Նման նյութեր